Ամերիկացի զինվորները պատրաստվում են նոր գործողության
Միացյալ Նահանգները նպատակ ունի փոփոխություններ կատարել գործող ռազմական պայմանագրում, որպեսզի ամերիկյան զինված ուժերը կարողանան անժամկետ մնալ Գրենլանդիայում։ Ինչպես հայտնում է The Washington Post պարբերականը, Վաշինգտոնն այս քայլին ձգտում է անգամ այն սցենարի դեպքում, եթե կղզին ապագայում հռչակի իր անկախությունը Դանիայի թագավորությունից։
Բացի ռազմական մշտական ներկայությունից, ամերիկյան կողմը ցանկանում է ձեռք բերել վետոյի իրավունք՝ Գրենլանդիայում իրականացվող խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրերի նկատմամբ։ Այս մեխանիզմի միջոցով Սպիտակ տունը մտադիր է սահմանափակել իր աշխարհաքաղաքական հակառակորդների տնտեսական և ռազմավարական ազդեցության ընդլայնումը արկտիկական տարածաշրջանում։
ԱՄՆ-ի կողմից առաջադրվող նոր պայմաններն ու պահանջներն արդեն իսկ դժգոհությունների տեղիք են տվել ինչպես Կոպենհագենում, այնպես էլ Գրենլանդիայի տեղական իշխանությունների շրջանում։ Կողմերը մտահոգություն ունեն, որ ներդրումների նկատմամբ վերահսկողությունն ու ռազմական անժամկետ ներկայությունը կարող են սահմանափակել կղզու ինքնիշխանությունն ու տնտեսական ինքնուրույնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ Գլխավոր շտաբի պետ
Ռուսական զորքերը հարձակում են իրականացնում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով, հաստատել են վերահս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել
Մոսկվայում Իզմայլովոյի «Կրեմլի» տարածքում պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել...
ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացվել․ լարված իրավիճակ՝ Լիտվիայում ԱԹՍ Է խոցվել
Լիտվայի Ուտենայի շրջանում՝ Սամանե գյուղի մոտակա դաշտում, ընկած անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել: Բելառուսի և Լատվիայի...
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ հարվածել են ուկրաինական մի քանի բնակավայրերի
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարվածներ են հասցրել...