22 տարվա դադարից հետո «Արսենալը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բորնմուտը» սեփական դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հանդիպման 39-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Էլի Ժունիոր Կրուպին, իսկ հյուրերը կարողացել են խուսափել պարտությունից միայն մրցավարի ավելացրած ժամանակում. 90+5-րդ րոպեին պատասխան գնդակն է խփել Էռլինգ Հալանդը: Այս գոլով հանդերձ, գրանցված ոչ-ոքի արդյունքը վճռորոշ է դարձել չեմպիոնության համար մղվող պայքարում. «Մանչեսթեր Սիթին» ապահովել է 78 միավոր և զրկվել տիտղոսը պաշտպանելու տեսական բոլոր շանսերից:
Արդյունքում, առաջնության ավարտից մեկ տուր առաջ Լոնդոնի «Արսենալը», որը 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, դարձել է անհասանելի հետապնդողների համար և 22 տարվա ընդմիջումից հետո պաշտոնապես հռչակվել Անգլիայի չեմպիոն:
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։Իր...
Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
Հայաստանի ազգային հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերհիշել է Թուրքիա — Հայաստան արտագնա հանդիպմանն առ...
«Ինտերի» հերթական անդրադարձն ու հայատառ գրառումը՝ Մխիթարյանի մասին
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական...
Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածքի պատճառով փոխարինվել է Մոսկվայի «Դինամ...