«Ինտերի» հերթական անդրադարձն ու հայատառ գրառումը՝ Մխիթարյանի մասին
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Ի
Նորընծա չեմպիոնի մամուլի ծառայությունը հրապարակմանը կից կատարել է «Հայկական գնացքի ևս մեկ գոլ» հայատառ գրառումը:
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել Հռոմի «Լացիոյի» դարպասը: Այդ հանդիպման 76-րդ րոպեին Մխիթարյանն էր խփել իր թիմի երրորդ գոլը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ: Խաղից հետո հայ ֆուտբոլիստը նշել էր, որ միլանյան թիմում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն իտալական թիմի կազմում մասնակցել է 36 հանդիպման: Նա դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։«Եվրոպայի ա...
Դավիթ Չալոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակ...
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. հայ ըմբիշները շարունակում են պայքարը
Ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը մեդալների համար։Քառորդ...
Ծեծկռտուք է տեղի ունեցել «Ռեալի» հանդերձարանում. ֆուտբոլիստը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Ֆրանսիական RMC Sport պորտալը ներկայացրել է «Ռեալի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի միջև տեղի ունեց...