Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
Հայաստանի ազգային հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերհիշել է Թուրքիա — Հայաստան արտագնա հանդիպմանն առնչվող մի անհավանական ու չափազանց դրամատիկ իրադարձություն։
«Դա մի անհավանական իրավիճակ էր։ Երբ մոտեցանք մարզադաշտին, այնտեղ իսկական քաոս էր տիրում։ Հայացքով հետևում էի ներս մտնող ամբոխին, երբ հանկարծ նկատեցի մի տղամարդու, ով անթարթ ուղիղ ինձ էր նայում։ Լարված ու նույնիսկ սարսափազդու պահ էր. մեր հայացքները խաչվեցին։ Նա ամառային բաճկոնով էր: Մինչ ես ապշած նայում էի նրան, նա կամաց արձակեց բաճկոնի շղթան, ցույց տվեց տակից հագած Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, ապա նորից հանգիստ փակեց այն: Նույնիսկ հիմա, երբ պատմում եմ, փշաքաղվում եմ: Այդ մարդը գնում էր իսկական «դժոխք»՝ սուզվելով 40 հազար թուրք երկրպագուների ամբոխի մեջ: Նա նայեց ինձ ու մեղմ ժպտաց։ Դա ուղղակի խելահեղություն էր. ոչ ոք չէր համարձակվի անգամ մոտենալ այդտեղ, էլ ուր մնաց՝ մարզադաշտ մտնել։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ տեսարան էր. ուղղակի կամաց իջեցրեց շղթան ու… եղբայր, դա իսկական ինքնասպանություն էր։ Անհավանական արարք, որը խաղից առաջ աննկարագրելի մեծ խթան դարձավ մեր թիմի մարտական տրամադրության համար»,- պատմել է Չանչարևիչը։
Նմանատիպ հոդվածներ
Նուրմագոմեդովը հերքել է Ծառուկյանի հայտարարությունը Պուտինի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի պնդմանը, թե ՌԴ...
ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն ծնունդը նշել է հայկական ռեստորանում և քաբաբ պատվիրել
Քրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիա է տեղափոխվել 2023 թվականին։ Մի քանի տարվա ընթացքում պորտուգալացին լիովին հարմարվել...
Ինչպես է Արման Ծառուկյանը «Ռոլս-Ռոյսից» գոռացել UFC-ի նախագահի վրա
UFC-ի նախագահ Դանա Ուայթն անդրադարձել է թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանի ակտիվությանն ու հանրային ճանաչելիությ...
Հայ հարձակվողը` Անգլիայի Պրեմիեր լիգայո՞ւմ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո, «Սանդերլենդի» 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը հայտնվ...