Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեջքի վնասվածքի պատճառով փոխարինվել է Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում Մոսկվայում կայացած մրցավեճն ավարտվել է «Կրասնոդարի» պարտությամբ՝ 1-2 հաշվով։ Ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պարզաբանել է հայ կիսապաշտպանի փոխարինման հանգամանքները։
Անդրադառնալով Սպերցյանի առողջական վիճակին՝ Մուսաևը հայտնել է. «Էդիկը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Նա հերոսական բնավորություն դրսևորեց այս խաղում»։ Մարզիչի այս խոսքերը մեջբերել է «Матч ТВ»-ն։
Հայ ֆուտբոլիստը դաշտը լքել է հանդիպման 83-րդ րոպեին։ Մինչ փոխարինվելը Սպերցյանը հասցրել էր դառնալ պատմական գոլային փոխանցման հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։Իր...
Գլուխդ բարձր պահիր, չեմպիոն. Արման Ծառուկյանը՝ Խամզաթ Չիմաևին
UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանն անդրադարձել է միջին քաշային կարգի նախկին չեմպիոն և իր...
ՖԻՖԱ-ի ԱԱ եզրափակչի տոմսի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի
ՖԻՖԱ-ի վերավաճառքի հարթակում հայտնված այս տոմսը պատկանում է երրորդ կարգին, որն ավանդաբար համարվում է առավել մատչելի և հա...
Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Միլանի «Ինտերը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լա...