FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ FIDE-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման հետ։ Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես շեշտվում է Մանկավարժական համալսարանում գործող «Շախմատի գիտահետազոտական կենտրոնի» դերն ու նշանակությունը։
Մեջբերված տեքստում նշվում է. «ցանկանում ենք առանձին նշել, որ Շախմատի գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը վաղուց կարևոր նշանակություն ունի շախմատային գիտության զարգացման և FIDE-ի կրթական ծրագրերի համար։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն ընթացիկ տարում FIDE-ի գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է»։
Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գ...
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղ...
Արման Ծառուկյանը հայտնել է` ամսական որքան գումար է ծախսում
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է իր ֆինանսական առօրյայի մասին՝ նշելով, թե որ...
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտնել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի կազմակերպմ...