19:00 Լուրերը մեկ տողով. Ողբերգական պայթյուն. ձերբակալություններ՝ Արթիկում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Արթիկում քրեական վարույթ է նախաձեռնվել և երկու քաղաքացի է ձերբակալվել հանրահավաքին մասնակցելու նպատակով մարդկանց գումարով հավաքագրելու և տեղափոխելու կասկածանքով: Իրավապահները պարզում են ընտրակաշառքի և նախնական համաձայնության բոլոր հանգամանքները:
•Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը: Որոշումն ընդունվել է տարբեր կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց ներկայացրած ինքնաբացարկի դիմումների հիման վրա:
•«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հերքել է, թե ինքը Ռուսաստանի քաղաքացի է։
•Ազգային Ժովոի նախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ է հրապարակել կից գրելով՝ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է:
•Էն, որ կալուգացի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայութունների գործակալ է, նրա կուսակցությունը գործակալական ցանց է: Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
•Դամասկոսի քրիստոնեական թաղամասի շրջակայքում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով սակրավոր է զոհվել: Սարքի տեղափոխման ժամանակ որոտացած պայթյունից վիրավորում են ստացել նաև խմբի մյուս մասնագետները:
•Հարավային Կորեայի նախագահը Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է Սեուլի դիրքորոշումը երկու Կորեաների խաղաղ գոյակցության վերաբերյալ: Կողմերը խորացված քննարկումներ են անցկացրել Կորեական թերակղզում տիրող ներկայիս իրադրության շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...
12:00 Լուրերը մեկ տողով. Շանը մեքենայից կապած քարշ տվողը ձերբակալված է. սենսացիոն բացահայտումներ Ստամբուլի բանակցություններից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Արմավիրում ձերբակալվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբեր...