Իոաննիսյան․ իշխանությունը պետք է բացատրի՝ ինչ հիմքով է ձերբակալվել Արթուր Օսիպյանը
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Արթուր Օսիպյանի ֆանատը չեմ, բայց նա Արցախում պայքարում էր կոռուպցիայի դեմ։ Արթուր Օսիպյանի գործողություններում խուլիգանության կամ այլ հանցակազմ չկա։
Արթուր Օսիպյանը քաղաքական քննադատություն է հնչեցրել թեկնածու Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ի պատասխան ստացել է անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ` ընդհուպ մինչև` «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ։
Խիստ մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։
Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։
Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվել են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչու նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Անկախ դիտորդ - Independent Observer դաշինքում պահանջում ենք անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը, իսկ իրավասու մարմինները պետք է հրապարակային ներողություն ներկայացնեն, եթե պարզվի, որ նրա նկատմամբ միջամտությունը եղել է անհամաչափ, ընտրողական կամ քաղաքական քննադատությամբ պայմանավորված»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը
Մայիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակ...
Փաշինյանը փակագծեր է բացել. ինչ է սպասվում զորահանդեսին
Վարչապետ Փաշինյանը Արմավիրի Գայ գյուղում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակ փակագծեր է բացել, թե ինչ է սպասվելու...
Փաշինյանի շեշտադրումը 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ
Գյումրիի 102-րդ ռազմաբազան, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակ...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...