Փաշինյանը փակագծեր է բացել. ինչ է սպասվում զորահանդեսին
Վարչապետ Փաշինյանը Արմավիրի Գայ գյուղում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակ փակագծեր է բացել, թե ինչ է սպասվելու քաղաքացիներին մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսին.
«Բայց բանակի վերաբերյալ մի մեծ նորություն կա․ մենք բոլորս այն պետք է տեսնենք այս 2026 թվականի մայիսի 28-ին, երբ Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես: Հուսով եմ՝ բոլորդ կգաք Հանրապետության հրապարակ՝ սեփական աչքերով տեսնելու: Ի՞նչ եք տեսնելու։ Այդ օրը դուք կտեսնեք բոլորովին նոր բանակ՝ բոլորովին նոր սպառազինությամբ, բոլորովին նոր տրամաբանությամբ և բոլորովին նոր հայեցակարգով։ Եվ ուզում եմ ձեզ շնորհավորել, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ունի նոր որակի և նոր մակարդակի բանակ։ Եկեք, սեփական աչքերով տեսեք և համոզվեք դրանում»,- հայտնել է նա:
Փաշինյանը նաև հայտնել է՝ հանձնարարել է, որ այն ռազմական տեխնիկան, որը կանցնի զորահանդեսով, այս անգամ Հանրապետության հրապարակից դուրս գա և շարված մնա Տիգրան Մեծի պողոտայում։
«Եվ դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես առավել, քան երբևէ, պետություն է, առավել, քան երբևէ, ինքնիշխան է, առավել, քան երբևէ, անվտանգ է և առավել մեծ լավատեսությամբ»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...
Փաշինյանի շեշտադրումը 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ
Գյումրիի 102-րդ ռազմաբազան, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակ...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...