Հունգարիայի նախագահը հրաժարվել է հրաժարական տալ
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը մերժել է մինչև մայիսի 31-ը հրաժարական տալու վերաբերյալ երկրի վարչապետ Պետեր Մադյարի վերջնագիրը։ index.hu պորտալին տված հարցազրույցում ասել է Շույոկը՝ նշելով, որ իր պարտականությունները կկատարի մինչև նախագահական ժամկետի ավարտը։
«Ներկայումս չկան իրավական կամ սահմանադրական որևէ հիմքեր, որոնք կարող են ինձ ստիպել հրաժարական տալ։ Ես երդում եմ տվել հիմնական օրենքին և սահմանադրական կարգի պաշտպանությանը։ Այն ինձ կապում է ամբողջ ազգի, այլ ոչ թե միայն քաղաքական մեծամասնության կամ փոքրամասնության հետ»,- ընդգծել է նա։
Շույոկը նշել է, որ «կան նախագահի լիազորությունները սահմանափակելուն ուղղված սոցիալական և քաղաքական միտումներ», սակայն հրաժարականի համար «սահմանադրական հիմքեր չկան»։
Ավելի վաղ Մադյարը նախագահին կոչ էր արել կամավոր հրաժարական տալ մինչև մայիսի 31-ը։ Նա պնդում է, որ Շույոկն իրավունք չունի մնալ իր պաշտոնում, քանի որ անցած տարիներին չի խոչընդոտել այն չարաշահումներին, որոնք Վիկտոր Օրբանի գլխավորած նախկին կառավարությունը թույլ է տվել քաղաքական, հասարակական և ֆինանսական ոլորտներում։
Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ հինգ տարի ժամկետով, և նախկինում որևէ նոր կառավարություն երբևէ չի պահանջել նրա հրաժարականը։ Շույոկը պետության ղեկավար է ընտրվել 2024 թվականին։ Հունգարիայում այժմ ստորագրահավաք է սկսվել, որով նրանք փորձել են աջակցություն ցուցաբերել նախագահին։ Նրա օգտին հանդես են եկել ընդդիմություն դարձած Օրբանն ու նրա «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը։ Նրանց համոզմամբ՝ նոր վարչապետի նման պահանջները չափազանց վտանգավոր նախադեպ են ստեղծում, տանում են իշխանության զավթման և հակասում են երկրի սահմանադրությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվող հայ...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։ Ռուսաստանի Դաշնությ...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...