Այլ

11:00 Լուրերը մեկ տողով. Լարված իրավիճակ քարոզարշավի ժամանակ. աշխարհը ցնցող ռազմական բախումներ

Julya
11:00 Լուրերը մեկ տողով. Լարված իրավիճակ քարոզարշավի ժամանակ. աշխարհը ցնցող ռազմական բախումներ

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում իրվիճակը լարվել է: Վիճաբանություն է սկսել Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր մի կնոջ միջև: 
 

•Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու և տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 6 անձ կալանավորվել է, իսկ մի քանիսի նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ։

•«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում միջազգային կապերի միջոցով հատուկ խումբ է ձևավորելու Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով զբաղվելու համար։

•Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ նրան անվանելով ստախոս և նշելով, որ քովիդի սահմանափակումները չէին կարող խոչընդոտել պատերազմի օրերին նրա Մոսկվա մեկնելուն։

•Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության միջոցները իրենց օդային տարածքում որսացել և ոչնչացրել են Իրաքի տարածքից արձակված իրանական երեք հարվածային անօդաչու թռչող սարքեր։

•Պենտագոնը պատրաստել է ռազմական հարվածների շարք Իրանի էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ուղղությամբ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել հարձակումները։

•ԱՄՆ Սենատում մշակվում է նոր օրինագիծ, որը նախագահին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք էժան նավթ գնելով աջակցում են Ռուսաստանին։

•Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարբեր մարզերի, Ղրիմի և Ազովի ծովի վրա ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250