ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյանի խոստումը
Քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպեց վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիների հետ, որոնք տևական ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով համաներում։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումն էր՝ վերադարձնել վարորդական իրավունքները՝ որոշակի պայմաններով։
«Մենք առաջարկում ենք, որ նախ՝ զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չլինի վերականգնելու համար Նրանք, ում մոտ այդ մեկ տարին արդեն լրացել է, հնարավորություն կունենան վերականգնելու առանց քննության։ Վերականգնված վարորդին կտրվի ոչ թե 13 բալ, այլ 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը նորից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, այսինքն՝ 13 բալին։
Եթե այդ 13 բալերն ինչ-որ պատճառներով զրոյանան, դրանից հետո այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարցը կդնեն հանրային քննարկման՝ աջակցություն ստանան, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնեն։
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, վարչապետ»։
Փաշինյանն էլ արձագանքեց՝ «խմել չկա»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շանը կապել են մեքենային և քարշ տվել
Auroranews.am-ը ռադիոլսողներից ստացել է տեսանյութ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շանը կապել մեքենային և քարշ տալիս...
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...