Այս ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն. Նիկոլ Փաշինյան
Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն․ չի էլ կարող ունենալ։ Հայաստանը որդեգրել է բալասավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ պետք է ունենան այլընտրանք:
«Կա՛ Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու ձեռնտուն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Անհետացել են իմ նամակները. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել:Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երեք տարի է՝ Բաքվ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...