Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը: Այս մասին հայտնում է The San Joaquin Valley Sun-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Donny Wright Park-ում անցկացված Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումից հետո։ Քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը՝ Ցեղասպանությունը վերապրած հայի թոռը, հայտարարել է, որ իրեն չեն առաջարկել ելույթ ունենալ արարողությանը, իսկ ավելի ուշ մերժել են անգամ կարճ խոսք ասելու հնարավորությունը:
Նրա խոսքով՝ հարցը ոչ թե «անձնական ճանաչման», այլ միջոցառման մեջ այնպիսի մարդու ներգրավվելու մասին էր, որի ընտանիքն անմիջականորեն առնչվել էր Ցեղասպանությանը, ինչն էլ խոչընդոտ էր հանդիսացել։
Ֆաուլերի քաղաքապետ Խուան Մեխիան պատասխանել է, որ արարողությունը «մասնավոր միջոցառում» էր, ոչ թե պաշտոնական նախաձեռնություն։
Ֆաուլերը համարվում է ԱՄՆ-ում հայկական ներգաղթի պատմական կենտրոններից․ Հայոց ցեղասպանությունից հետո քաղաքի բնակիչների զգալի մասը հայկական ծագում ուներ։ Այժմ կազմակերպիչները միջոցներ են հավաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մշտական հուշակոթող կառուցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...