Ռաֆայել Երանոսյանը` ՔՊ քարոզարշավին մասնակցելու մասին
Իմ գյուղն է, ապրում եմ իմ գյուղում, ով եկավ, կմասնակցեմ, կլսեմ, կխոսեմ։ Այս մասին Aysor.am-ին ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը, ով Լենուղի գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան հետ մասնակցել է քարոզարշավի։
«Իմ ընկերներն են այսօր եկել՝ մարզպետը, ՏԿԵ նախարարը, ում 15 տարուց ավելի է՝ ճանաչում եմ։ Ինձ ոչ ոք չի ասել՝ արի, իմ գյուղացիների հետ լսել եմ, թե ինչ խնդիրներ կան, դրանք բարձրաձայնել եմ, որոնք ընթացքում պետք է լուծում ստանան։ Շնորհակալություն եմ հայտնել մանկապարտեզի վերանորոգման համար և այլն։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Քաղաքական դիրքորոշում ես ունեմ, թե ում կընտրեմ, ոնց կընտրեմ, դա իմ կարծիքն է»,- ասել է Ռաֆայել Երասնոսյանը։
Դիտարկմանը՝ եթե մյուս ընդիմադիրներն էլ այցելեն իրենց գյուղ, նրանց քարոզարշավին էլ կմասնակցի՞, դերասանը պատասխանել է.
«Հա, թող գան, ինչ է եղել։ Մեր գյուղում կգնամ, կլսեմ։ Ինձ կմորթե՞ն, որ լսեմ ընդդիմադիրներին»։
Հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք իշխանության գաղափարախոսությունը, համամի՞տ է նրանց վարած քաղաքականության հետ, դերասանը նշել է․
«Սա արդեն ուրիշ տեղ է տանում։ Ես կողմնակից եմ բարեփոխման։ Ինչպես դասականն է ասում՝ լավին լավ, վատին՝ վատ։ Այո, շատ վատ բաներ կան, կան նաև լավ բաներ։ Լավ բաներ, որ տեսնում եմ, ուրախանում եմ, վատ բաներից տխրում եմ, սիրտս ցավում է։ Մարդ եմ, ով ապրում և արարում է այս հանրապետությունում։ Ես ապրում եմ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, մարդ եկավ այդ պահին, նրանց էլ կլսեմ, կհայտնեմ իմ կարծիքը։ Ուրիշ տեղ չեմ գնացել քարոզարշավի։ Վատ բան չեմ արել։ Գնացել քայլել եմ, լսել ու բարձրաձայնել եմ իմ համագյուղացիների հետ՝ խնդիրների մասին»,- ասել է դերասանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...