Մեզ ՀՀԿ-ի հետ կապելն ուղղակի աբսուրդ է․Դավիթ Անանյան
Մեզ Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կապելն ուղղակի աբսուրդ է։ Այս մասին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Հավելենք՝ «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարն է։
Անանյանը պարզաբանել է, որ թե՛ ինքը, թե՛ կուսակցության ցուցակը գլխավորող նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պետական համակարգում աշխատել են այն ժամանակ, երբ երկիրը ղեկավարում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն երբեք չեն եղել նրա քաղաքական թիմի կամ ՀՀԿ-ի անդամ։ Ըստ նրա՝ իրենք բացառապես իրականացրել են իրենց մասնագիտական գործունեությունը։
«Մենք հարգում ենք բոլոր նախկին նախագահներին, քանի որ հարգում ենք պետությունը, սակայն նրանք բոլորն էլ թույլ են տվել սխալներ, որոնք հանգեցրել են 2018 թվականի իրադարձություններին»,- ընդգծել է նա։
Անանյանի խոսքով՝ եթե գործող իշխանությունը վերարտադրվի, ապա Հայաստանը՝ որպես պետություն, երկար կյանք չի ունենա, քանի որ կսկսվի 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագրի իրագործումը, ինչից հետո երկիրը կկորցնի իր ազգային գաղափարախոսությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...