ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16 տարին լրացածների համար նույնականացման քարտը կդառնա պարտադիր․ ՆԳ նախարարի առաջարկը
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
«Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել»,- ասել է Սարգսյանը:
6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականն է դիտարկվելու որպես անձը հաստատող փաստաթուղթ:
Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փաթեթի ընդունումը Հայաստանին մոտեցնելու է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը:
Նմանատիպ հոդվածներ
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...
Հայաստանում աճում է մշտական բնակչության թիվը
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, որը հաշվարկվել է 2022 թվականի մարդահամարի հիման վրա իրականացվող ընթացիկ հաշվառմ...
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...