Քաղաքականություն

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք…

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին փուլ առ փուլ ներկայացվելու են ընտրություններից հետո իրականացվելիք ռազմավարական և ծրագրային դրույթները։ Լևոն Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։


Գրառման մեջ նշվում է, որ կուսակցությունը նպատակ ունի կառուցել «Արևային Հայաստան»։


«Հայաստան, որտեղ օրենքը լինելու է ոչ թե իշխանավորի մահակ, այլ՝ քաղաքացու վահան։ Հայաստան, որտեղ աշխատող մարդը այլևս չի նվաստացվելու, թոշակառուն չի գոյատևելու ողորմությամբ, գյուղացին չի լքելու իր հողը, զինվորը չի լինելու մոռացված»,- ասված է հրապարակման մեջ։


Բաղդասարյանի խոսքով՝ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ պատրաստվում է իրականացնել «օրենքի դիկտատուրայի» վրա հիմնված քաղաքականություն։


Չնայած այն հանգամանքին, որ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գրանցումը ԿԸՀ-ի կողմից մերժվել է՝ վերջին տարիներին Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, քաղաքական ուժը շարունակում է մասնակցությունը ընտրություններին։


Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 


Կուսակցությունը շարունակում է վարչապետի թեկնածու համարել Վարդան Ղուկասյանին։


Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 93 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ և ընտրություններին մասնակցում է 15 համարի ներքո։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250