Ադրբեջանը հետևում է Հայաստանում ընթացող լարված պայքարին. Բայրամով
Հայաստանը գտնվում է քաղաքական կարևոր գործընթացի շեմին։ Շուտով Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Այս ընտրությունների արդյունքը կորոշի Հայաստանի ապագան և երկրի անցումը զարգացման հաջորդ փուլ։ APA գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Լարված պայքար է ընթանում, և տարբեր խմբեր օգտագործում են տարբեր գործիքներ դրան հասնելու համար։ Ցավոք, Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում, դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ, և նրանք հենց այս գիծն են ցուցադրում ընտրարշավի ընթացքում՝ բացահայտ մեղադրանքներ հնչեցնելով։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ սա չի կարող որևէ դրական արդյունքի հանգեցնել Հայաստանի համար։
Ադրբեջանի կառավարությունը միշտ ուշադիր հետևում է այս գործընթացներին։ Տարբեր խմբերի հայտարարությունները գնահատելիս մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք, առաջին հերթին, Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն և միշտ առաջ շարժվի որպես տարածաշրջանի առաջատար։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի», – նշել է Ադրբբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է լինելու առաջիկա ընտրությունների արդյունքներով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...