Նազենի Հովհաննիսյանը` «Հանրային հեռուստաընկերություն»-ից հեռանալու պատճառների մասին. սև ցուցակում եմ
Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային, այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
«Իմ պատմությունը վաղուց է սկսվել: Բայց այստեղ հարցն այնքան իմ հեռանալը չէ, քանի որ աշխատավայր փոխելը լրիվ նորմալ է, հարցն այն է, որ վերջին տասը տարիների ընթացքում ես Հ1-ի սև ցուցակում եմ: Ասեմ` բոլորը չէ, որ հեռանում են: Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային: Նրանց մասին ոչինչ չեն խոսում, նրանց չեն ներկայացնում: Դա նրանց չգրված օրենքն է: Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ: Պատերազմից հետո դա եղավ: Բայց այդ ամենը Հանրայինի հետ կապ չունի, առհասարակ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ձայն, կշիռ և ինչ-որ կերպ հասարակության շրջանում կարող են կարծիք ձևավորել, Հանրայինի համար անհարմարություն են ստեղծում:
Ինչ վերաբերում է Հ1-ում աշխատանքային գործունեությունս դադարեցնելուն, ապա 2012 թվականից եմ ես հեռացել այնտեղից: Պատճառը` մենք այլևս չունեինք անելիք միմյանց հետ, և ես որոշեցի հեռանալ, հատուկ բան չկար: Ես ցավում եմ իմ այն բոլոր կոլեգաների համար, ովքեր աշխատելով Հանրայինում, ունեն խոսքի սահմանափակ իրավունք և ողջունում եմ իմ այն բոլոր կոլեգաներին, ովքեր հանուն իրենց խոսքի ազատության չեն մնում այնտեղ և նախընտրում են լինել ազատ, խոսել ազատ: Ամեն դեպքում` այնտեղից տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ վերջերս Հանրային հեռուստատեսությունից հեռացավ մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը. «... Պատճառը աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցն էր...»,- գրել էր նա։
Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանն էլ հայտարարել էր, որ իրեն հեռացրել են Հանրայինում աշխատանքից, քանի որ հրաժարվել է ծաղրել գուսաններին:
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
QR կոդերի դրոշմավորման պատճառով` 5-7%-ով թանկացնում են ապրանքների ինքնարժեքը. ահազանգ
Հայաստանում ապրանքների նույնականացման QR կոդերով դրոշմավորման համակարգը, որը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի և Ե...
Մի շարք փողոցներ փակ կլինեն․ Երևանի քաղաքապետարան
Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապ...
Ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանի քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Ինչպես...