Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միայն «կայֆի տակ» եղածի մտքով կանցներ, որ այս անգրագետը կարող է իշխանություն վերցնել. Ռուբինյան

«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչի էին ամիսներ շարունակ արհեստական բանականությամբ սարքած հայտարարություններ տարածում կալուգացու անունից։ Գիտեին, որ եթե սկսի խոսել իր անունից, բոլորը միանգամից հասկանալու են, որ անգրագետ է և ավելին, նման լիակատար ապուշություններ է սկսելու դուրս տալ»,- ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` արձագանքելով Սամվել Կարապետյանի հայտարարությանը։


«Ինչ վերաբերում է հալուցինացիա առաջացնող սնկերին, կարծում եմ՝ նման սնկեր ամեն օր ընդունում է նրան Հայաստան ուղարկողը, որովհետև, կներեք արտահայտությանս համար, միայն «կայֆի տակ» եղած մարդու մտքով կարող է անցնել, որ այս անգրագետը կարող է գալ Հայաստան և իշխանություն վերցնել»,- ասել է Ռուբինյանը։



Հիշեցնենք` Սամվել Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնել էր, թե տեղեկություն ունի, որ վարչապետը հալուցինացիա առաջացնող 1 տոննա սունկ է Չինաստանից առել, բերել և պարբերաբար այն օգտագործում է:


Նշենք, որ վարչապետը ևս արձագանքել է այս հայտարարությանը` նշելով, որ դատի է տալու Կարապետյանին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250