Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու համար կա ձերբակալված. ՆԳՆ
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանում ապօրինի տեղադրված քարոզչական պաստառի ապամոնտաժման ընթացքում ծեծի են ենթարկվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակիցները։ Նրանցից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ միջադեպը կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թույլատրելի չափը գերազանցող պաստառի ապամոնտաժման հետ, իսկ իրավապահներն արդեն պարզում են դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Նազենի Հովհաննիսյանը` «Հանրային հեռուստաընկերություն»-ից հեռանալու պատճառների մասին. սև ցուցակում եմ
Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային, այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցո...
QR կոդերի դրոշմավորման պատճառով` 5-7%-ով թանկացնում են ապրանքների ինքնարժեքը. ահազանգ
Հայաստանում ապրանքների նույնականացման QR կոդերով դրոշմավորման համակարգը, որը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի և Ե...
Մի շարք փողոցներ փակ կլինեն․ Երևանի քաղաքապետարան
Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապ...