Հարձակում՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների վրա
Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով . վիրավորում են և ծեծի ենթարկում:
Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում և որևէ մեկը չի կարող բացառություն լինել ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին, իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյան
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի խիզախության շնորհիվ երթուղին բացվում է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը գտնվո...
Դանիել Իոաննիսյանը պատասխանել է Աննա Հակոբյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Աննա Հակոբյանին...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Մակրոնը վազել է Հանրապետության հրապարակում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան ժամերին վազք է իրականացրել Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ Մակրոն...
Մակրոնի կոշտ հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ
«Շատերը երկար ժամանակ կարծում էին, թե Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավորության ներքո։ Սակայն 202...