Ռուսաստանը հայտարարում է հրադադար. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը դիմել է ուկրաինական կողմին՝ հորդորելով հետևել հայտարարված զինադադարի օրինակին։
ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ հայտարարել զինադադար։ Սահմանված ռեժիմն ուժի մեջ է մտնելու մայիսի 8-ի ժամը զրոյից և գործելու է մինչև մայիսի 10-ը։
«Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը Ռուսաստանը հայտարարում է հրադադար: Ռազմական գործողությունները կդադարեցվեն։ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Ուկրաինայի կողմից հրադադարի ցանկացած խախտման։ Զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրը
Կոչ ենք անում ուկրաինական կողմին հետևել այս օրինակին», - նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...