Փեզեշքիանը հանդես է եկել պայմանով. ԱՄՆ-ից դեռ արձագանք չկա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ամբողջական բացման շուրջ քննարկումները հնարավոր են միայն ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման վերացման դեպքում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է իսլամական հանրապետության դիրքորոշումը։ Իրանի նախագահի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ նա մասնավորապես ասել է.
«Հորմուզի նեղուցի ամբողջական բացման վերաբերյալ ցանկացած բանակցություն պահանջում է ԱՄՆ-ի ծովային շրջափակման վերացում, և այդ քայլը անհրաժեշտ է հաշվի առնել»,- ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից Միացյալ Նահանգներն ու Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին, սակայն դրան հաջորդած Իսլամաբադի բանակցությունները արդյունք չտվեցին։ Թեև ռազմական գործողությունների վերսկսման մասին տեղեկություններ չկան, ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել իրանական նավահանգիստների շրջափակմանը։ Ներկայում միջնորդ կողմերը ջանքեր են գործադրում բանակցային նոր գործընթաց կազմակերպելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շն...