Հասարակություն

Ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել․ ՔԿ

Ofelya
Ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել․ ՔԿ

Հայաստանի քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։


Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ, 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն, նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ 


Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։


Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250