ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրոպան չափազանց մեծ կախվածություններից դասեր է քաղել. ֆոն դեր Լայեն
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է Եվրամիության էներգետիկ և պաշտպանական կախվածությունների հաղթահարման անհրաժեշտության մասին։
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ եվրոպական համայնքը դաս է քաղել չափազանց մեծ կախվածությունների պատճառով ստեղծված խոցելիությունից։ Նա ընդգծել է, որ ներմուծված հանքահումքային վառելիքից կախվածությունը ցավալի գործընթաց էր, ինչը Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում դարձել է փակուղային խնդիր և վնասում է մրցունակությանը։ Ըստ պաշտոնյայի՝ անհրաժեշտ է էներգետիկ կախվածությունը կապել ներքին արտադրության վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ և «էլեկտրականացնել ԵՄ-ն»՝ անկախությունն ապահովելու նպատակով։
Որպես երկրորդ հիմնական մարտահրավեր ֆոն դեր Լայենը մատնանշել է անվտանգությունն ու պաշտպանությունը։ Նա տեղեկացրել է, որ մինչև 2030 թվականը հավաքագրվելու է 800 մլրդ եվրո՝ ոլորտի բացերը լրացնելու և կանխարգելման համակարգեր ունենալու համար, որպեսզի Եվրոպան կարողանա ինքնուրույն պաշտպանվել։
Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ Եվրոպայի անկախությունը չի նշանակում մեկուսացում, այլ ենթադրում է համագործակցություն համախոհ գործընկերների հետ։ Այդ համատեքստում նա կարևորել է մատակարարման կայուն շղթաների ստեղծումն ու ազատ առևտրի համաձայնագրերի ցանցի ակտիվացումը Լատինական Ամերիկայից մինչև Հնդկաստան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա դո՞ւ ինչ էիր անում էդ օրերին, այ ուղարկվա՛ծ. Ռուբինյանը` Սամվել Կարապետյանին
«Կալուգացի օլիգարխը 50 դուբլից նոր հանճարեղ մտքեր է երկնել»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին` ասե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյուքսեմբուրգի վարչապետը ժամանեց Երևան
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում իշխանությունը զավթելու փորձ են անում. «գուբերնիա» չենք դառնալու. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում». 5 հարց` Սամվել Կարապետյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել. Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորումՊատա...