ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա դո՞ւ ինչ էիր անում էդ օրերին, այ ուղարկվա՛ծ. Ռուբինյանը` Սամվել Կարապետյանին
«Կալուգացի օլիգարխը 50 դուբլից նոր հանճարեղ մտքեր է երկնել»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին` ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նշենք, որ Կարապետյանի խոսքով «Փաշինյանը ամեն ինչ արել է, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ»:
«Ամեն ինչ արեց, որ թշնամացնի՞, օրինակ ի՞նչ։ Որ հանդգնեց բողոքել, թե ինչո՞ւ է Բելառուսի նախագահը հրապարակային հայտարարում, որ իրենք 44-օրյա պատերազմը Ադրբեջանի հետ են պլանավորել։ Կամ ի՞նչ, որ հանդգնեց բողոքել, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չօգնեց մեզ, երբ որ մեր վրա հարձակվել էին, հա՞»,- արձագանքել է Ռուբինյանը` շարունակելով.
«Ի՞նչ արեց, որ հանդգնեց բողոքել, թե ինչո՞ւ է Ղարաբաղի հայությունը ռուս խաղաղապահների հայացքի ներքո ստիպված լքում իրենց տները, հա՞։ Բա դո՞ւ ինչ էիր անում էդ օրերին, պատասխանի՛, այ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալի կատարածո՛ւ, այ ուղարկվա՛ծ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում իշխանությունը զավթելու փորձ են անում. «գուբերնիա» չենք դառնալու. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում». 5 հարց` Սամվել Կարապետյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել. Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորում Պատասխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվեք. ձեր հետևից գալու են. Ռուբեն Ռուբինյան
«Արդեն հարյուրավոր նամակներ եմ ստացել Քոչարյանի, Ծառուկյանի և հատկապես Կալուգացի օլիգարխի թիմակիցների կողմից ընտրակաշառք...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...