ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհանգստություն ունեմ` դա կարող է բացել 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան. Սամվել Կարապետյան
Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ, նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, և այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների, բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու, մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար, նախընտրական մեկ նկար ստանալու համար ես անհանգստություն ունեմ, որ խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի՝ Հայաստանում անցկացնելու մասին։
«Նույնպես անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան:
Մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը և դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...