Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ու «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը։
Ըստ պատգամավորի ներկայացրած տվյալների՝ վերջին 8 տարում ինտերնետ կազինոներում կատարված խաղադրույքների ծավալներն աճել են ավելի քան 35 անգամ։ Եթե 2017-ին այդ ցուցանիշը 0․2 տրիլիոն դրամ էր, ապա 2025-ին այն հասել է 7․4 տրիլիոն դրամի։ Սարգսյանը նշել է, որ ոլորտը դարձել է սոցիալական չարիք, քանի որ հարյուր հազարավոր քաղաքացիներ 24-ժամյա հասանելիության պատճառով չեն կարողանում հաղթահարել կախվածությունը և վատնում են իրենց միջոցները։
Պատգամավորի խոսքով՝ մարդիկ ծախսում են աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, իսկ կորուստները վերականգնելու հույսով կուտակում են վարկեր և պարտքեր։ Սա հանգեցնում է գողությունների, հանցագործությունների, ամուսնալուծությունների և ինքնասպանությունների։
Առաջարկվող լուծումները ներառում են վեց հիմնական կետ․
- Օնլայն կազինոների կայքերում պարտադիր «ինքնաարգելափակման կոճակի» առկայություն, որով անձը կարող է 5 տարով արգելել իր մասնակցությունը խաղերին։
- Արգելք նպաստառուների համար։
- Սահմանափակում այն անձանց համար, որոնց միակ եկամուտը կենսաթոշակն է։
- Արգելք սնանկության վարույթում գտնվող քաղաքացիներին։
- Սահմանափակում պետական բյուջեի ծրագրերից օգտվողների համար։
- Խաղային մասնակցության առավելագույն շեմի սահմանում՝ տարեկան հայտարարագրված եկամտի մինչև 20%-ի չափով։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտ...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...