Որոշողը միայն ՀՀ քաղաքացիներն են. ԵՄ դեսպան
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերությունը հասել է աննախադեպ մակարդակի։ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Նա նշել է, որ այս համագործակցությունը հիմնված է ապագայի ընդհանուր տեսլականի, արժեքների և Հայաստանի ինքնիշխան ընտրության նկատմամբ հարգանքի վրա։ Դեսպանն անդրադարձել է նաև մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների կարևորությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը։
Խոսելով հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ Վասիլիս Մարագոսը փոխանցել է իր ուղերձը քաղաքացիներին. «Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են, և իմ ուղերձը Հայաստանի քաղաքացիներին հստակ է․ այս ընտրությունները ձերն են։ Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է ընտրողներին՝ ազատ և առանց միջամտության, իսկ Եվրոպական միության դերը՝ Հայաստանի իշխանությունների դիմումի հիման վրա, աջակցելն է, որպեսզի այդ գործընթացը լիարժեքորեն ապահովվի»։
Դեսպանը պարզաբանել է, որ ԵՄ-ն աջակցում է ազատ և արդար ընտրություններ ապահովող ինստիտուտներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, քաղաքացիական հասարակությանը և անկախ մեդիային։ Նա շեշտել է, որ սա քաղաքացիական առաքելություն է, որը չի հանդիսանում դիտորդական խումբ կամ գործընթացի մասնակից։ Ըստ դեսպանի՝ աջակցության նպատակը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է, որպեսզի հունիսի 7-ին երկրի ապագան որոշեն բացառապես քաղաքացիները։
Վասիլիս Մարագոսը հավելել է, որ Եվրամիությունը չի ընտրում հաղթողների և չի կապվում որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի հետ։ «Մենք համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ընտրության արդյունքում՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և նույն օրակարգով»,- ասել է դեսպանը՝ հորդորելով քաղաքացիներին օգտվել իրենց իրավունքից և չհավատալ ապատեղեկատվությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...