Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել բեռների նոր խմբաքանակ
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է փոխադրվել հերթական բեռնախմբաքանակը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բիլաջարի կայարանից դեպի Բոյուք-Քեսիկ ուղղությամբ ուղարկվել է 279 տոննա հացահատիկով բեռնված չորս վագոն և 203 տոննա պարարտանյութով երեք վագոն։
Ըստ հրապարակված տվյալների՝ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարանցիկ ուղիով Հայաստան է հասցվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, 1,600 տոննայից ավելի պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։ Բացի տարանցիկ փոխադրումներից, նշվում է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...
Ռուսաստանը նոր արգելանք է սահմանել «Ջերմուկի» վաճառքի համար
Ռուսական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը օֆ...