Փաշինյանը՝ զինծառայության ժամկետի կրճատման որոշումը փոփոխելու հնարավորության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման որոշումը նաև 2026 թվականի հունվարից առաջ զորակոչված զինծառայողների վրա տարածելու հնարավորության մասին հարցին։ Վարչապետը թեմային անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրում՝ պատասխանելով զինծառայողի ծնողի հարցին։
Բնակչի հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ նաև 2026 թվականի հունվարից առաջ զորակոչվածների համար էլ ծառայության ժամկետը դարձնել 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն, Փաշինյանն ասել է.
«Այդ հարցը լուծում չունի։ Չենք կարող, ծառայության պլան կա։ Դա կնշանակի բանակի ֆունկցիոնալությունը ջարդել, թողեք այդ տղաները հանգիստ ծառայեն, հետ գան։ Խաղաղության պայմաններում հանգիստ, նորմալ ծառայում են, լարում պետք չի մտցնել այս թեմայով»,- ասել է նա։
Նա նշել է, որ այդ հարցը քննարկել է պաշտպանության նախարարի հետ, քննարկման արդյունքում եկել են եզրահանգման, որ այդպիսի որոշում չեն կարող կայացնել։
Վարչապետը հավելել է, որ զինծառայության ժամկետը կրճատելը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումը 2021 թվականին։
«Ինչո՞ւ ենք որոշել ժամկետը կրճատել 2026 թվականի հունվարի 1-ից, որովհետև այդ ժամանակ էր, որ մենք «Պաշտպան հայրենյաց» ծրագրով այնքան պայմանագրայիններ ունեինք, որ կարող էինք դա անել։ Լարում մի ստեղծեք, թողեք այդ տղաները հանգիստ ծառայեն։ Հասկանո՞ւմ եք, նրանք ծառայության մեջ գտնվող մարդիկ են, այդ զինվորներին դնում եք նյարդերի վրա։ Զինվորները գիտեն, որ նման խոսակցություններ են գնում, հազարավոր զինվորների նյարդի վրա եք դնում, դա կարող է հետևանքներ ունենալ, ես ձեզ խոստանում եմ՝ մի անգամ էլ նախարարին կկանչեմ, եթե որևէ տարբերակ կա լուծելու, կլուծենք»,- եզրափակել է Փաշինյանը։
Հավելենք՝ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ից կրճատվել է՝ դառնալով 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն։ Որոշումը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո զորակոչված զինծառայողների վրա, իսկ դրանից առաջ զորակոչվածները կծառայեն 2 տարի ժամկետով։ Վերջին օրերին զինծառայողների մի խումբ ծնողներ բողոքի ակցիաներ են անցկացնում Պաշտպանության նախարարության մոտ՝ պահանջելով, որպեսզի այդ որոշումը տարածվի նաև 2026 թվականի հունվարից առաջ զորակոչվածների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...