Բյուրեղավանում աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիները դուրս են գրվել․ Ավանեսյան
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակիչ հիվանդության պատճառով հիվանդանոց տեղափոխված 11 բնակիչները դուրս են գրվել բուժհաստատություններից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ պացիենտների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Նախարարի խոսքով՝ նրանք բոլորն արդեն դուրս են գրվել, և տվյալ պահին գործընթացի շարունակականություն չկա։ Նա նաև հավելել է, որ անհրաժեշտության դեպքում հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ավելի վաղ Բյուրեղավանի համայնքապետարանը հայտնել էր, որ վերջին օրերին քաղաքացիները դիմել են շտապ օգնության ծառայություն՝ սրտխառնոցի, փորլուծության, փսխման և ջերմության բարձրացման գանգատներով։ Համապատասխան հակահամաճարակային ծառայությունները տեղեկացված են եղել իրավիճակի մասին։ Բնակչությանը հորդորել էին զերծ մնալ խմելու ջրի օգտագործումից կամ այն կիրառել միայն եռացնելուց հետո։
Հավելենք՝ արձանագրված դեպքերի կապակցությամբ իրականացված խմելու ջրի նմուշառման արդյունքում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէների շեղումներ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ կենսաբանական նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Նոր մեթոդ է հայտնաբերվել՝ քաղցկեղի բուժման համար
Ռուսաստանցի և արտասահմանցի գիտնականները մշակել են սելենի հիմքով միացություններ, որոնք լազերային թերապիայի ժամանակ առավել...
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. դադարեցնել եմ համագործակցությունս Հանրային Հեռուստաընկերության հետ․ Թովմասյան
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Որոշում եմ կայացրել դադարեցնել համա...
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
Ինստագրամյան իր ալիքում Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հեռուստաաստղը...