Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
Ինստագրամյան իր ալիքում Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Հեռուստաաստղը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Քարդաշյանի խոսքով՝ ընտանիքի հետ Հայաստան կատարած այցը եղել է իր կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկը։
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։ Ես այսօր աղոթում եմ հայ համայնքի և աշխարհի բոլոր տառապողների համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը չանտեսվի»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին շրջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
