Լիբանանի նախագահը քննադատել է «Հեզբոլլահին»
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ երկիրն օտար շահերի համար պատերազմի մեջ ներքաշողներն են գործում դավաճանություն, այլ ոչ թե բանակցություններ վարողները։
Ժոզեֆ Աունը քննադատության է ենթարկել «Հեզբոլլահին»՝ Իսրայելի հետ բանակցային գործընթացից հրաժարվելու պատճառով։ Նա նշել է, որ բանակցելու որոշումը «դավաճանություն» որակելը սխալ է, քանի որ իրական դավաճանությունը սեփական պետությունն այլոց շահերի համար պատերազմական գործողությունների մեջ ներքաշելն է։
Աունը հարցադրում է արել, թե դեռ որքան ժամանակ պետք է հարավային շրջանների բնակիչները վճարեն Լիբանանի տարածքում ընթացող այլոց պատերազմների համար, որոնց թվում նա առանձնացրել է «ի պաշտպանություն Գազայի» և «ի պաշտպանություն Իրանի» մղվող գործողությունները։ Նախագահի խոսքով՝ ինքը պատրաստ կլիներ աջակցել պատերազմին, եթե այն լիներ հանուն Լիբանանի, սակայն ամբողջությամբ մերժում է այն, քանի որ նպատակն այլոց շահերին ծառայելն է։
Երկրի ղեկավարը շեշտել է Իսրայելի հետ պատերազմական վիճակը դադարեցնելու ձգտումը՝ հիմնվելով 1949 թվականի Զինադադարի համաձայնագրերի փորձի վրա։ Նա հիշեցրել է, որ այդ փաստաթղթերը երկար ժամանակ սահմանային անդորր են ապահովել առանց հարաբերությունների պաշտոնական կարգավորման։ «Արդյո՞ք զինադադարի համաձայնագիրը նվաստացում էր։ Ես չեմ համաձայնի նվաստացուցիչ գործարքի», - եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...