Օրբանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Հունգարիայի վարչապետի պաշտոնը լքող Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ չի մասնակցի նոր գումարման խորհրդարանի աշխատանքներին և վերադարձնում է իր մանդատը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ քաղաքական գործիչը նշել է, որ «Ֆիդես» և ՔԴԺԿ կոալիցիայի ցուցակով ստացած մանդատը փաստացի պատկանում է կուսակցությանը։ Օրբանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ներկայում իր ներկայությունն անհրաժեշտ է ոչ թե օրենսդիր մարմնում, այլ ազգային շարժման վերակազմավորման գործում։
Միևնույն ժամանակ, ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, ով վարչապետի պաշտոնը կստանձնի մայիսի 9-ին, արդեն իսկ մտադիր է չեղարկել նախորդ կառավարության որոշումները։ Մասնավորապես, Մադյարը պատրաստվում է կասեցնել Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու գործընթացը։ Այս գործընթացը Օրբանը նախաձեռնել էր 2025 թվականի ապրիլին՝ ի պաշտպանություն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, որին ձերբակալելու օրդեր էր տվել ՄՔԴ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագր...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...