Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետության Աստվածն է։ Այս մասին ՀՀ վարչապետը նշել է Մարալիկում՝ Քաղաքացու օրվան նվիրված և «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագիրը կրող դասախոսության ժամանակ։
«Պետության մեր հայեցակարգով և ժողովրդավարության հայեցակարգով՝ քաղաքացին պետության Աստվածն է կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդն է պետության Աստվածը»,-ասել է վարչապետ Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ սա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար քաղաքացին այն մարդն է, ով պետություն ունենալու կամք ունի։
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունն, այնպես էլ պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Վարչապետի խոսքով՝ պետության քայքայում է սկսվում այն կետում, որտեղ վերոնշյալ բանաձև խախտվում է։
«Քաղաքացին պետք է ուժեղացնի պետությունը, իսկ պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն»,- շեշտել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ իր և ՀՀ կառավարության համոզմամբ՝ պետությունը պետք է ապահովի, որպեսզի ուսանողները, աշակերտներն ունենան մրցունակ կրթություն, ինչը հնարավորություն կտա ունենալ բարեկեցիկ կյանք ապահովող աշխատանք։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...