Իսրայելցի զինվորները պատժվել են Հիսուսի արձանի նկատմամբ վանդալիզմի համար
Լիբանանում Հիսուսի արձանը վնասած և միջադեպը լուսանկարած իսրայելցի զինծառայողները պատժվել են 30-օրյա կալանքով, նրանք կհեռացվեն մարտական ծառայությունից։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հետաքննության արդյունքում նրանք կհեռացվեն մարտական ծառայությունից, իսկ դեպքի վայրում գտնվող և չմիջամտած ևս վեց զինվորների գործերը կքննվեն առանձին։
Միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի հարավային Դեբել գյուղում և լայն արձագանք ստացել այս շաբաթ համացանցում տարածված լուսանկարից հետո, որտեղ զինվորը հարվածում է ընկած արձանի գլխին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ «ցնցված և տխրած է» կատարվածից։
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ զինվորների վարքագիծը հակասում է բանակի հրամաններին ու արժեքներին և հայտնել է իր խորը ափսոսանքը։ Նշվում է նաև, որ զինծառայողներն արդեն փոխարինել են վնասված արձանը՝ տեղի համայնքի հետ համաձայնությամբ։
Իսրայելական կողմը պնդում է, որ իր գործողությունները Լիբանանում ուղղված են բացառապես «Հեզբոլլահի» ու ահաբեկչական խմբերի, այլ ոչ քաղաքացիական անձանց դեմ։ Ըստ տեղի բնակիչների՝ արձանը գտնվել է Դեբելի ծայրամասում՝ մասնավոր տան մոտ։ Դեբելն այն եզակի գյուղերից է, որի բնակիչները չեն հեռացել պատերազմի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebo...
Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...