Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԻՔՄ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Մեր կազմած ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկենբերգին ու Alphabet-ի (Google-ի) ղեկավար Սունդար Պիչային` պահանջելով ձեռնարկել միջոցներ` ռուսաստանյան միջամտությունից Հայաստանի ընտրությունները պաշտպանելու ուղղությամբ։
Նշված ցանկում, բնականաբար, ներառված չեն հայաստանյան կուսակցությունների ու թեկնածուների իրական (ոչ կեղծ) օգտահաշիվները։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը շնորհակալ է Նյու Հեմշիրից դեմոկրատ սենատոր Ջին Շահինին և Հյուսիսային Կարոլինայից հանրապետակամ սենատոր Թոմ Թիլիսին` Հայաստանի ընտրություններին ռուսաստանյան միջամտությանը հակազդելու գործում համագործակցության համար»,- գրել է Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ: Այս...