Թրամփը խոստացել է ՉԹՕ-ների վերաբերյալ տվյալներ հրապարակել
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՉԹՕ-ներին առնչվող փաստաթղթերի ստուգման ընթացքում հայտնաբերվել են «հետաքրքիր» նյութեր, որոնց առաջին արդյունքները կհրապարակվեն շատ մոտ ժամանակներս:
Պաշտպանության նախարարության Անոմալ երևույթների հետազոտման վարչության ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է, որ իրենց կառույցը սերտորեն համագործակցում է Սպիտակ տան և դաշնային այլ գերատեսչությունների հետ՝ նախկինում չհրապարակված տեղեկատվության շուտափույթ բացահայտմանը նպաստելու համար։
Այս գործընթացն ընթանում է Վաշինգտոնում ՉԹՕ-ների նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, որտեղ օրենսդիրները ձգտում են առավել մեծ թափանցիկության։ Հատկանշական է, որ 2023 թվականին Կոնգրեսն ընդունել էր Չնույնականացված անոմալ երևույթների մասին տեղեկատվության բացահայտման օրենքը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հրամայել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) հետաքննել պետական ծառայողների մի շարք մահերն ու անհետացումները, որոնք առնչություն են ունեցել փակ միջուկային և տիեզերական ծրագրերին։ Թեև հանրության շրջանում ենթադրություններ կան դրանց և ՉԹՕ-ների հնարավոր կապի մասին, անվտանգության փորձագետներն ու ՀԴԲ-ն այս պահին դեպքերի միջև կապ չեն տեսնում և իրավիճակը չեն որակում որպես կասկածելի։
Զուգահեռաբար, Լոնդոնում քննադատական անդրադարձ է կատարվել Թրամփի և նրա պաշտոնյաների գործունեությանը։ The Guardian-ը նշում է, որ դեմոկրատները ներկայացրել են օրինագիծ՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը պետք է գնահատի Թրամփի՝ պաշտոնավարմանը համապատասխանելու ունակությունը:
Հոդվածում հնչում են կոչեր՝ անցկացնելու կառավարության բոլոր պաշտոնյաների ճանաչողական և հոգեբանական թեստավորում՝ հաշվի առնելով նրանց կողմից հնչեցվող տարօրինակ գաղափարները։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իրանի դեմ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանի դեմ պատերազմը դեռևս չի ավարտվել, և ցանկացած պահի հնարավոր են նոր ի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...