Իրանի դեմ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանի դեմ պատերազմը դեռևս չի ավարտվել, և ցանկացած պահի հնարավոր են նոր իրադարձություններ։
Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ իր երկիրը, սերտորեն գործակցելով Միացյալ Նահանգների հետ, պայքարում է Իրանի դեմ և արդեն արձանագրել է զգալի հաջողություններ, սակայն լարվածությունը պահպանվում է։ «Մենք ապրում ենք մեծ փորձությունների և հսկայական հետևանքների ժամանակաշրջանում... Բայց սա դեռ վերջը չէ, և ցանկացած պահի կարող են տեղի ունենալ նոր իրադարձություններ»,- Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ հանդիպմանը հայտարարել է Նեթանյահուն։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր ապրիլի 21-ի երեկոյան Իրանի հետ նախատեսվող բանակցությունների մասին։ Ինչպես հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը, Թեհրանը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը՝ պատճառաբանելով ԱՄՆ-ի «չափազանց մեծ պահանջներն ու անիրատեսական սպասումները»։ Ըստ «Աքսիոս»-ի՝ իրանցի պաշտոնյաները կասկածներ ունեն, որ բանակցությունները կարող են քողարկված լինել նոր հարձակում իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել. Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է Լիբանանի և Իսրայելի միջև 10-օրյա ժամկետով կրակի դադարեցման համաձայնության մասին։Իսրայելի և Լի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը
Իսրայելը Լիբանանում գործում է այնպես, ինչպես ժամանակին Գազայի հատվածում՝ հարձակվելով շտապօգնության մեքենաների վրա, պատմե...
Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է «ծովահենության» մեջ
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է հրադադարի ռեժիմը՝...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...