Թեհրանից հայտնել են` ինչ վիրավորում է ստացել Խամենեին
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ոտքի թեթև վիրավորում է ստացել իր նստավայրի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ավիահարվածների հետևանքով։
Իրանցի պաշտոնյա Ազիմ Էբրահիմպուրը հայտարարել է, որ հարձակման պահին Խամենեին գտնվել է համալիրի տարածքում և թեթև վիրավորվել է հրթիռներից մեկի պայթյունի ալիքից։
Նա ընդգծել է, որ այլ վնասվածքների մասին լուրերը կեղծ են։
Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր Իսրայելի և ԱՄՆ–ի հարվածների առաջին օրը, երբ մահացել էր նրա հայրը: Նրա բացակայությունը հասարակության մեջ և լրատվամիջոցների հրապարակումներում բացատրվում է ինչպես վիրավորվելու պատճառով, այնպես էլ գտնվելու վայրը բացահայտելու ռիսկով:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...