Ճապոնիայում հզոր երկրաշարժից հետո զգուշացնում են մեգա-երկրաշարժի մասին
Ճապոնիայի հյուսիսային ափամերձ գոտում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի տագնապ և հնարավոր ավելի հզոր աղետի նախազգուշացում։
Ճապոնիայի Սանրիկուի ափերի մոտ՝ Չիշիմա իջվածքի հարևանությամբ, տեղական ժամանակով ժամը 16:53-ին արձանագրվել է հզոր ստորգետնյա ցնցում։ Իվատե պրեֆեկտուրայի Կուջի նավահանգստում արդեն նկատվել է մոտ 80 սանտիմետր բարձրությամբ ալիք, սակայն մասնագետները չեն բացառում մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի հավանականությունը։
Երկրի օդերևութաբանական գործակալությունն ու կառավարությունն արտակարգ հայտարարությամբ տեղեկացրել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կա 1% հավանականություն, որ տեղի ունեցածը կարող է հանգեցնել էլ ավելի հզոր՝ «մեգա-երկրաշարժի»։ Թեև սա հստակ կանխատեսում չէ, բայց իշխանությունները հորդորել են ափամերձ շրջանների բնակչությանը բարձրացնել զգոնությունը, թարմացնել սննդի պաշարներն ու արտակարգ իրավիճակների փաթեթները։
Ավելի քան 128,000 քաղաքացու խորհուրդ է տրվել տեղափոխվել բարձրադիր գոտիներ, թեպետ բնակչությանը կոչ է արվել շարունակել բնականոն կյանքը։ Այս պահի տվյալներով զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին զեկույցներ չեն ստացվել։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...