Ռազմական

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Իսրայելցի զինվորը մուրճով կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը. Նեթանյահուն արձագանքել է

Mariam Z.
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Իսրայելցի զինվորը մուրճով կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը. Նեթանյահուն արձագանքել է

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը սարսափելի և ամոթալի է որակել Լիբանանի հարավում իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի ոչնչացումը։


Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարը X սոցիալական հարթակում անդրադարձել է Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ի զինծառայողի կողմից քրիստոնեական կրոնական խորհրդանիշի կոտրման վերաբերյալ լուրերին։ Նախարարը կատարվածն անվանել է զազրելի արարք, որը լիովին հակասում է Իսրայելի արժեքներին, և ներողություն է խնդրել բոլոր այն քրիստոնյաներից, ում զգացմունքները վիրավորվել են տեղի ունեցածից։


Դիվանագետը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։ Սաարը վստահություն է հայտնել, որ մեղավոր անձի նկատմամբ կիրառվելու են խիստ պատժամիջոցներ։


Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ իսրայելցի զինվորը մուրճի հարվածներով վնասել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները խոստացել են պատասխանատվության ենթարկել զինվորականին և իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել տեղի բնակչությանը՝ քանդակը վերականգնելու հարցում։


Իսրայելի վարչապետը ևս խստորեն դատապարտել է Լիբանանի հարավում իսրայելցի զինծառայողի կողմից կաթոլիկ կրոնական սրբապատկերը վնասելու փաստը։


Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցիների մեծամասնության նման ինքը ևս ցնցված ու տխրած է տեղի ունեցած միջադեպով։ Նա նշել է, որ ՑԱԽԱԼ-ի զինվորի կողմից Հարավային Լիբանանում կաթոլիկ սրբապատկերին վնաս հասցնելու արարքն արժանի է ամենախիստ դատապարտման։ Ըստ վարչապետի՝ ռազմական իշխանություններն արդեն նախաձեռնել են քրեական հետաքննություն, և իրավախախտը կենթարկվի համապատասխան խիստ կարգապահական պատասխանատվության։


photo-5418082565551232186-y-1776678690171-1540x_.jpg 308.68 KB



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250