Իրանը չի հաստատել բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը
Դոնալդ Թրամփի հայտարարությունից ժամեր անց Պակիստանն ու Իրանը դեռ չեն հաստատել բանակցությունների երկրորդ փուլի վերաբերյալ տեղեկությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցող կողմերը երկուշաբթի օրը կժամանեն Պակիստան՝ Իրանի հետ քննարկումների նոր փուլ սկսելու նպատակով։ Սակայն ոչ Իրանի իշխանությունները, ոչ էլ հյուրընկալող երկիրը՝ Պակիստանը, չեն հաստատել նշված տեղեկությունը, փաստում է գործակալությունը։
Չնայած պաշտոնական հաստատման բացակայությանը, Պակիստանը շարունակում է ակտիվ դիվանագիտական շփումները։ Երկրի վարչապետը 45 րոպե տևողությամբ հեռախոսազրույց է անցկացրել Իրանի նախագահի հետ, իսկ արտաքին գործերի նախարարը խորհրդակցել է իր իրանցի գործընկերոջ հետ։ Իսլամաբադում արդեն մեկնարկել են անվտանգության միջոցառումների ուժեղացման աշխատանքները, սակայն բանակցությունների մեկնարկի մասին առայժմ հայտարարել է միայն Թրամփի վարչակազմը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...