Իրանի ԱԳՆ-ի սպառնացող հայտարարությունը
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային շեշտել է, որ Իրանը չի ընդունում սեփական ազգային շահերի պաշտպանությանը վերաբերող որևէ վերջնագիր։ Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է, որ ազգային շահերի պաշտպանությունը կիրականացվի այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի։ Բաղայիի խոսքով՝ Միացյալ Նահանգների կամ սիոնիստական ռեժիմի կողմից հնարավոր ցանկացած նոր արկածախնդրության պարագայում երկրի զինված ուժերը կտան հզոր պատասխան։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում ոչ մի վերջնագիր, որը վերաբերում է իր ազգային շահերի պաշտպանության ոլորտին։ Ազգային շահերի պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և ԱՄՆ-ի կամ սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած նոր արկածախնդրության դեպքում զինված ուժերը հզոր պատասխան կտան», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
ԱՄՆ-ը բանակցությունների համար առաջարկել է 15 կետից բաղկացած տարբերակ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, ապա երկրի զինված ու...