Հասմիկ Հակոբյանն ահազանգում է դպրոցում տեղի ունեցած վանդալիզմի մասին
Չգիտեմ, թե աշակերտների կողմից վանդալիզմի ու խուլիգանության տեսանյութը որտեղ է արված, բայց այ այս պատկերի համար մեղավորը հասարակությանը քաղաքական մեսիջ հասցնողներն են, որ պետությունը կարևոր չէ, որ կարելի է այն զիջել: Էս երեխաները 5 տարի առաջ շատ փոքր էին, երբ տեսան, թե ոնց են մեծ ձյաձաները ջարդուփշուր անում Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը, նույն վայրագությամբ ավերում պետական սիմվոլները, ու հետո դա վերագրում սրբորեն հայրենիք պահպանելուն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Սիրտս կտոր-կտոր է լինում, անկեղծ եմ ասում էսքան չարությամբ ու հաճույքով պետականության անարգման էս տեսարանից: Մեր պետությունն արժանի է միայն խնամքի, հոգատարության ու սիրո»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
