Դոնբասից զորքերի դուրսբերումը պարտություն է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակի դուրսբերումը Դոնբասից կդառնա Կիևի համար ռազմավարական պարտություն։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն։
«Նրանք ցանկանում են, որ մենք դուրս գանք Լուգանսկի և Դոնեցկի մարզերից։ Իհարկե, ռազմավարական առումով դա մեզ համար պարտություն է, ռազմավարական առումով Զինված ուժերի համար դա պարտություն է։ Ամրաշինական կառույցները, պաշտպանության գիծը՝ մենք հաստատ ավելի թույլ ենք դառնում», - ընդգծել է Զելենսկին։
Մարտի վերջին նա հայտնել էր, որ Ռուսաստանը ամերիկյան կողմի հետ շփումների ընթացքում Ուկրաինային տվել է երկու ամիս՝ Դոնբասից ԶՈւ դուրս բերելու համար. «Իսկ եթե Ուկրաինան չհեռանա, ապա Ռուսաստանը կգրավի Դոնբասը, և հետո կլինեն այլ պայմաններ»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կիևը պետք է հնարավորինս շուտ որոշում ընդունի Դոնբասի տարածքից զորքերը հետ քաշելու վերաբերյալ։
Զելենսկու որոշումը Դոնբասից ԶՈւ դուրս բերելու մասին կբացեր ռազմական գործողությունների դադարեցման հեռանկարներ, իր հերթին նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իրանի դեմ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանի դեմ պատերազմը դեռևս չի ավարտվել, և ցանկացած պահի հնարավոր են նոր ի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...