Քաղաքականություն

Մեզ համար չենք անում. Նարեկ Կարապետյանի հայտարարությունը

Mariam Z.
Մեզ համար չենք անում. Նարեկ Կարապետյանի հայտարարությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Արտաշատում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց պայքարը չունի այլ շահ, քան ընդհանուրը, և ուղղված է բոլորի բարօրությանը։


Այն, ինչ մենք անում ենք, մեզ համար չենք անում, այլ բոլորի համար, քանի որ այս պայքարն ու ընտրված ուղին չունեն որևէ այլ նպատակ, բացի հանրային շահից։ Այս մասին ասել է Նարեկ Կարապետյանը։


Նա իր խոսքում մասնավորապես նշել է. «Դիմում եմ մեր համազգեստով հայրենակիցներին։ Ձեր մարզում՝ Արարատի մարզում վերջին ութ տարվա ընթացքում հանցագործությունները երեք անգամ աճել են, 5400 հանցագործություն է եղել 2024–ին։ Ծանր հանցագործությունները ձեր մարզում 10 անգամ աճել են։ Ընդիմությո՞ւնն է այն խնդիրն է, որով պետք է զբաղվեն, թե՞ հանցագործություններն են, թե՞ այն, որ երկիրը ձեռից գնում է, երկրի ճիշտ կառավարումը։ 35% ով կրճատվել են ցանկատարածությունները, համարյա բոլոր ցանկատարածությունները՝ բացի խաղողից և ծիրանից։ Ութ տարում երկու անգամ ցորենի ցանկատարածությունը կրճատվել է, առևտուրը 2022 և 2024 թվականների համեմատ իջել է, մարզը թուլանում է, մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի ցանվում, այգի չկա։ Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի մարզում չլինի գեթ մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Արմավիրն ու Արարատը, Արարատյան ընդհանուր հովիտը ամենաբերրի հատվածն է»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250